Red Wings-ը Սոչիից և Մոսկվայից թռիչքները կսկսի հունիսից

417

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ռուսաստանյան Red Wings ավիաընկերությանը թույլ է տվել թռիչքներ իրականացնել հունիսից՝ Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութաիսի-Մոսկվա ուղղություններով։

Այդ մասին ասվում է գերատեսչության՝ ուրբաթ օրը հրապարակված հաղորդագրության մեջ։

«Այս տարվա հունիսից Red Wings ավիաընկերությունը կսկսի գործել Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մուսկվա-Քուրթաիսի-Մոսկվա երթուղիներով։ Ավիաընկերությունը Եվրամիության սև ցուցակում ընդգրկված չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «քաղավիացիայի գործակալությունը ավիաընկերությանը թռիչքներ իրականացնելու համապատասխան թույլտվությունը տվել է մայիսի 18-ին»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըG7 առաջնորդները ծաղկեպսակ են դրել Հիրոսիմայի զոհերի հուշահամալիրում
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը