‘Reuters-ի անդրադարձը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը ‘

1168

Reuters հեղինակավոր գործակալությունը փետրվարի 10-ի իր՝ «ՌԴ խնդիրների ետնապատկերին՝ Հայաստանի Կենտրոնական Բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը» հոդվածում անդրադարձ է ԿԲ խորհուրդի որոշմանը՝ համաձայն որի  վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով՝ սահմանվելով այն 10.5%: Ներկայացնում ենք հոդվածը՝ interpress.am-ի թարգմանությամբ:

Երեքշաբթի օրը Հայաստանի Կենտրոնական Բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 9.5 տոկոսից մինչև 10.5 տոկոս, ՌԴ ֆինանսական ճգնաժամից իրենց պաշտպանելու նպատակով:

Հայաստանը` 3.2 միլիոն բնակչություն ունեցող նախկին ԽՍՀՄ հանրապետությունը, սերտորեն կապված է ՌԴ հետ թե’ տնտեսապես, թե’ դրամական փոխանցումների պատճառով: Այն միևնույն ժամանակ անդամակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստեղծած Եվրասիական Տնտեսական միությանը, որը վերջինիս հույսով պետք է վաղ թե ուշ հակակշիռ դառնա Եվրոպական Միությանը:

Ռուսական ռուբլու անկումը, որը պայմանավորված է նավթի համաշխարհային գների կտրուկ անկմամբ և Ուկրաինական ճգնաժամի պատճառով առաջ եկած արևտմյան պատժամիջոցների կիրառմամբ, հիմք դարձավ հայկական դրամի արժեզրկման` 478.62 դրամ 1 դոլարի դիմաց:Մեկ տարի առաջ դրամի փոխարժեքը կազմում էր 404 դրամ 1 դոլարի դիմաց, Հայաստանի Կենտրոնական բանկի փոխանցմամբ` տարեկան արժեզրկման տոկոսը Հայաստանում հունվար ամսին՝ 4.3 տոկոս, դեկտեմբեր ամսվա համեմատ նվազել է` կազմելով 4.6 տոկոս:

Ամսեկան արժեզրկումը հունվարին կազմեց 2.5 տոկոս` ի համեմատություն դեկտեմբերի` Կառավարությունը կանխատեսում է 2015-ին տարեկան 2.5-5.5 տոկոս արժեզրկում (նույնը ինչ անցած տարի):

Տոկոսադրույքի բարձրացումը Կենտրոնական Բանկը բացատրեց արժեզրկման ռիսկերի մտավախությամբ: «Տոկոսադրույքը բարձրացվել է ազգային տարադրամի արժեզրկման և վերջինիս կանխատեսվող վտանգների պատճառով»,-նշվում է Կենտրոնական Բանկի պաշտոնական հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ. Ոստիկանները պաշտոնատար անձին փորձել են զերծ պահել պատասխանատվությունից’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ նորանշանակ դեսպանը ժամանել է Հայաստան’