‘River Island-ի կանացի հանդերձարանը նկարող սարք չկա’

1197

Երեկ ռեժիսոր և պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել էր մի լուսանկար, որտեղ երևում էր, որ Երևանի կենտրոնում գտնվող «RIVER ISLAND» խանութում տեղադրված տեսախցիկն ուղղված է կանանց հանդերձարանի վրա:

Ընդ որում, «Երեւան» ՀԸ պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանն իր գրառման մեջ նշել էր, թե «Սենց ստորություն ու անմակարդակություն կարար լիներ միայն Երևանում»:

\"\"

Որոշ ժամանակ անց, սակայն, այդ լուսանկարն անհետացել էր Թադեւոսյանի պատից: «Ես եմ ջնջել նկարը, որովհետեւ նկարի տակ որոշ օգտատերեր միտումնավոր հիմար մեկնաբանություններ էին գրում, թե իբր դա «զակազ» է» , — iLur.am-ին ասաց Թադեւոսյանը: Նրա խոսքով, նկատելով հանդերձարանին ուղղված տեսախցիկը՝ ինքը խանութի աշխատողներին հարցրել էր այդ մասին, իսկ  նրանք «շշմած իրար երես էին նայում, հետո աշխատակիցներից մեկն ասաց, թե իբր՝ տեսախցիկը չի աշխատում»:

iLur.am-ի թղթակիցն այցելեց նշված խանութ, սակայն Թադեւոսյանի հրապարակած լուսանկարում երեւացող տեսախցիկը չհայտնաբերեց: Խանութի աշխատակից Նորայր Հովհաննիսյանի պնդմամբ՝այդ տեղում նման տեսախցիկ առհասարակ չի էլ եղել:

Իր հերթին, «Սաս Գրուպ»-ի (որի ենթակայության տակ է գտնվում նշված խանութը) աշխատակիցը, նշեց, որ տեսախցիկներ խանությում տեղադրված են բացման օրվանից իսկ, բայց դրանք չեն կարող նկարահանել կանացի հանդերձարանը:

«Տեխնիկապես՝ ֆիզիկայի և օպտիկայի օրենքներից ելնելով՝ այդ տեսախցիկը չի կարող նկարահանել հանդերձարանը: Տեսախցիկը դրված է այնտեղ, որտեղ հենց այս պահին դրված է ու միշտ դրված է եղել խանութի բացման օրվանից»,- պատասխանեցին ընկերությունում:

Ինչեւէ, iLur.am-ի լուսանկարում երևում է, որ Թադեւոսյանի հրապարակած նկարում պատկերված տեղում որեւէ տեսախցիկ չկա, բացի դրանից, չկան նաեւ  «կոսմետիկ միջամտության» հետքեր:

\"\"

 

 

 

Նախորդ հոդվածը‘Զինեդին Զիդան. Բեքհեմը պատրաստվում է մեզ զարմացնել’
Հաջորդ հոդվածը‘Սիրիական ընդդիմությունը Ռուսաստանի ԱԳՆ-ին մեղադրել է ապատեղեկատվության մեջ’