Sinquefield Cup․ Կարլսենը հրաժարվեց մասնակցությունից, Արոնյանը խաղաց ոչ ոքի

304

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup ամենամյա մրցաշարի չորրորդ տուրից առաջ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հայտարարել է մրցաշարից դուրս գալու մասին։ Նախորդ տուրում նա պարտվել էր ամերիկացի Հանս Նիմանին։

Չորրորդ տուրում Կարլսենի մրցակիցը արդբեջանցի Շահրիյար Մամեդյարովն էր, որին գրանցվել է հաղթանակ։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սպիտակներով ոչ ոքի խաղաց ամերիկացի Լենիեր Դոմինգեսի հետ եւ 1,5 միավորով նախավերջին տեղում է։

Միանձնյա առաջատարը Հանս Նիմանն է, որը չորրորդ տուրում ոչ ոքի խաղաց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջայի հետ եւ ունի 3 միավոր։

Sinquefield Cup, չորրորդ տուր

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) — Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 1:0

Լեւոն Արոնյան (ԱՄՆ) — Լենիեր Դոմինգես (ԱՄՆ)՝ 0,5:0,5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) — Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0:1 (պարտիան չի անցկացվել)

Հանս Նիման (ԱՄՆ) — Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)՝ 0,5:0,5

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) — Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0,5:0,5

Մրցաշարային դրություն․ Նիման՝ 3 միավոր, Սո` 2,5, Նեպոմնյաշչի, Մամեդյարով, Կարուանա, Դոմինգես, Ֆիրուջա` 2-ական, Արոնյան, Վաշիե-Լագրավ՝ 1,5-ական միավոր, Կարլսեն՝ 0։

Նախորդ հոդվածը«Новая газета»-ն զրկվել է արտոնագրից
Հաջորդ հոդվածը22 տարվա ազատազրկում լրագրողին՝ պետական դավաճանության մեղադրանքով