‘S&P-ն հաստատել է Ադրբեջանի վարկանիշը «բացասական» մակարդակում’

1112

Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշը BBB- մակարդակում՝ կանխատեսումը «կայունից» իջեցվել էր «բացասականի», հայտնում է panarmenian.net-ը՝ հղում անելով «Վեդոմոստի» պարբերականին:

Ածխաջրածինների գների նվազումը կարող է բացասաբար ազդել երկրի բյուջեի ցուցանիշների վրա, ասվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ՀՆԱ-ի 44 տոկոսը և արտահանման 95 տոկոսը ստացվում է նավթագազային հատվածից: Գործակալությունը 2015թ-ին նավթի գինը կանխատեսել է 55 դոլար, իսկ 2016-18 թթ.՝ 75 դոլար մեկ բարելի դիմաց:

Վարկանիշային գործակալության փորձագետները կանխատեսել են Ադրբեջանի ՀՆԱ-ի աճ 1.9 տոկոսի չափով, այն դեպքում, երբ 2014-ին այն կազմել է 2,8 տոկոս, իսկ 2013-ին՝ 5,8 տոկոս:

Բյուջեի պակասուրդն ընթացիկ տարում կարող է կազմել ՀՆԱ-ի 6 տոկոսը՝ նվազելով մինչև 2,5 տոկոս հաջորդ երկու տարում: Միևնույն ժամանակ 2014-ին երկրի բյուջեն հավասարակշռված էր, իսկ նախորդ 5 տարում գրանցվել է պրոֆիցիտ՝ 5 տոկոս:

Միևնույն ժամանակ հունվարի 26-ին S&P նվազեցրեց ՌԴ արտասահմանյան արժույթով վարկային վարկանիշը BBB-/A-3-ից մինչև BB+/B, կանխատեսումը՝ «բացասական»:

Նախորդ հոդվածը‘Stratfor. ԵՏՄ-ում Հայաստանի և Բելառուսի հեռանկարները կախված են Ռուսաստան-Արևմուտք դիմակայության արդյունքներից’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Կոնգրեսը ԼՂՀ մեկնելու մեջ տրամաբանություն չի տեսնում’