‘Stratfor-ը ոչ մի լավ բան չի կանխագուշակում’

1218

Stratfor վերլուծական խմբի հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը Business Insider-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայում նոր պատերազմի հնարավորության մասին, ինչպես նաև հակամարտություն է կանխագուշակել ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև: Փորձագետի կարծիքով՝ իրադրությունը կարող է կտրուկ սրվել միջազգային հարաբերություններում գոյություն ունեցող համակարգում սկզբունքային հակասությունների պատճառով:

Ֆրիդմանը նշել է, որ եվրոպական պետությունների միջև պատերազմների տևական բացակայությունը չի երաշխավորում, որ դրանք չեն կարող կրկին բռնկվել: «1815 թվականից մինչև 1871-ը Եվրոպայի պետությունների միջև որևէ տիպի պատերազմ չի ծագել: Հետո բռնկվել է Առաջին համաշխարհայինը: … Չի եղել մի հարյուրամյակ, որի ընթացքում համակարգային պատերազմ չլինի՝ այնպիսին, որ ցնցվի միջազգային հարաբերությունների ողջ համակարգը: Դուք պատրա՞ստ եք գրազ գալ, որ նման պատերազմ չի բռնկվի մեր դարում: Ես պատրաստ եմ ընդունել այդ գրազը»,- հայտարարել է Ֆրիդմանը:

Վերլուծաբանը հավանական է համարում պատերազմները Արևելյան Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում: Առաջին երկուսը կարող են բռնկվել Լեհաստանի և Թուրքիայի բարգավաճման և Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության դեպքում, իսկ Խաղաղ օվկիանոսում Ֆրիդմանը հնարավոր է համարում պատերազմը ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստան’
Հաջորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. 5-ին գումարած 3 հավասար է 8-ի. Սիվիլնեթ’