Superbet Chess Classic․ Արոնյանը ոչ ոքի խաղաց Ռապորտի հետ

841

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկեց Grand Chess Tour-ի առաջին փուլը՝ Superbet Chess Classic-ը։ Մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ), որն առաջին տուրում սպիտակներով ոչ ոքի խաղաց Ռիչարդ Ռապորտի հետ։

Ոչ ոքի ավարտվեցին նաեւ Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) — Ալիռեզա Ֆիրուջա  (Ֆրանսիա), Յան Նեպոմնյաշչի (ՖԻԴԵ) — Բոգդան-Դանիել Դեակ (Ռումինիա), Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) — Լենիեր Դոմինգես (ԱՄՆ) պարտիաները։

Միանձնյա առաջատարը ամերիկացի Ուեսլի Սոն է, որը տարավ միակ հաղթանակն առաջին տուրում։ Մրցակիցն ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովն էր։

Superbet Chess Classic-ում կանցկացվի 9 տուր։

Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըԺերար Պիկեն այս մրցաշրջանում այլեւս չի խաղա
Հաջորդ հոդվածըԱրսեն Վենգեր․ Բենզեման հիմա իսկական աթլետ է, լավագույններից մեկն աշխարհում