Time-ի ընթերցողների՝ «տարվա մարդու» հավակնորդները

635

Ամերիկյան Time ամսագիրն իր ընթերցողների շրջանում ամփոփել է քվեարկության արդյունքներն այն մասին, թե նրանց կարծիքով՝ ով է արժանի 2021 թ․ «Տարվա մարդ» կոչմանը։

Մեծ առավելությամբ՝ այդպիսին է ճանաչվել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն։ Հարցմանը մասնակցած ավելի քան 9 միլիոն մարդուց գրեթե մեկ քառորդը (24 %) համարել է, որ հենց նա է – լավ թե վատ՝ ճշտում է պարբերականը – ամենամեծ ազդեցությունն ունեցել այս տարի։

Երկրորդ տեղում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է․ նրան գերապատվություն է տվել հարցվածների 9 %-ը։

Երրորդ տեղը զբաղեցնում են նրանք, ովքեր կորոնավիրուսի դեմ պայքարում գտնվում են առաջնագծում (անցյալ տարի հենց նրանք են դարձել  Time-ի «Տարվա մարդը»՝ ստանալով, ինչպես և այս անգամ, ձայների 6,5 %-ը)։

Այնուհետև գալիս է ազատազրկման մեջ գտնվող, «կոռուպցիայի դեմ պայքարի մարտիկ» Ալեքսեյ Նավալնին, որի օգտին քվեարկել է հարցվածների 6 %-ը։

Time-ի խմբագրության վարկածով «Տարվա մարդու» անունը կհրապարակվի դեկտեմբերի 13-ին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՖրանսիայում ձերբակալվել է Սաուդյան Արաբիայի քաղաքացի
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Բավարիան» դուրս թողեց «Բարսելոնային»՝ 3։0, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)