Times․ Սիրիայի վերականգնումը՝ որպես «հակաարևմտյան առանցքի» նախագիծ

606

Չինաստանն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին․ երկրի վերակառուցման նախագիծը դառնում է համակարգաստեղծ՝ հակաարևմտյան առանցքի համար, որը ձգվում է Թեհրանից մինչև Պեկին, նշում է Մերձավոր Արևելքում Times-ի թղթակից Ռիչարդ Սփենսերը։

Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին արտասահմանցի առաջին պաշտոնյան է, որ հյուրընկալվել է Ասադին՝ մայիսին կայացած ընտրություններում վերջինիս հերթական հաղթանակից հետո։

Վանն առաջարկել է Սիրիան ընդգրկել չինական «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ, որը ենթադրոմ է խոշոր ենթակառուցվածքային ներդրումներ Ասիայում և Մերձավոր Արևելքում։ Չինաստանը հույս ունի դրանից դիվանագիտական կապիտալ ձեռք բերել և մատչելի դարձնել տեղական շուկաները։

Ասադն անհապաղ համաձայնել է։ Դա նշանակում է, որ Ասադն օգնության համար դիմել է Ռուսաստանի և Իրանի իր դաշնակիցներին, բայց պարզվել է, որ նրանք փող չունեն, նաև արևմտյան պատժամիջոցների պատճառով, ենթադրում է Times-ի մեկնաբանը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱնցած երկուշաբթին Անգլիայում անվանել են «ազատության օր»
Հաջորդ հոդվածըԱրքայազն Հարրին խոստանում է պատմել ողջ ճշմարտությունը իր պալատական կյանքի մասին