‘Visa-ն հայկական բանկերի հետ քննարկում է ոչ կոնտակտ վճարների ներդրման հնարավորությունը’

766

Visa միջազգային վճարային համակարգը հայկական բանկերի հետ քննարկում է NFC (Near Field Communication) բազայի վրա ոչ կոնտակտ վճարների ներդրման հնարավորությունը: Այս մասին այսօր Երևանում ՎՏԲ-Հայաստանի Բանկի հետ համատեղ մամուլի համատեղ ասուլիսում հայտարարել է Visa համակարգի ԱՊՀ և Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրների գծով գլխավոր մենեջեր Կատաժինա Սոսինը, մեկնաբանելով ԱրմԻնֆո գործակալության հարցն այն մասին, որ բանկային քարտերով էլեկտրոնային վճարները զարգացած երկրներում աստիճանաբար մարում են:

Նա նշել է, որ աշխարհը զարգանում է շատ արագ. «իրոք, հայտնվում են վճարային նոր գործիքներ, բայց Visa-ն էլ տեղում չի դոփում, մենք մշտապես առաջարկում ենք վճարային նոր, այդ թվում նաև շարժական լուծումներ»: Կ.Սոսինը վստահորեն նշել է, որ Visa-ն կկարողանա առաջատարի դիրքերը պահպանել վճարային համակարգերի շուկայում:Հիշեցնենք, որ Visa-ն գլոբալ վճարային համակարգ է, որը աշխարհի ավելի քան 200 երկրների քարտապաններին, առևտրի և սպասարկման ձեռնարկություններին, ֆինանսական և կառավարական հաստատություններին հնարավորություն է տալիս արագ, ապահով և հուսալի կերպով օգտվել էլեկտրոնային վճարումների ցանցից: Էլեկտրոնային վճարումները իրականացվում են VisaNet գլոբալ ինովացիոն պրոցեսինգային համակարգի միջոցով, որը կարող է իրականացնել ավելի քան 30 000 գործարք վայրկյանում` զերծ պահելով սպառողներին խաբեություններից: Visa-ն բանկ չէ, չի թողարկում վճարային քարտեր, չի սահմանում սակագներ և տոկոսադրույքներ սպառողների համար, ինչպես նաև չի տրամադրում վարկեր քարտապաններիրն: Իր հերթին Visa-ի ինովացիոն լուծումները թույլ են տալիս ֆինանսական կազմակերպություններին առաջարկել իրենց հաճախորդներին ֆինանսական գործիքների լայն ընտրանի, այդ թվում` դեբետային, կանխավճարային և վարկային քարտային պրոդուկտներ:

Ըստ Visa-ի կանխատեսումների, էլեկտրոնային կոմերցիայի ծավալները 2013 թվականին կհասնսն 1.365 տրլն.դոլարի, իսկ մինչև 2020 թվականը` կավելանան 10 անգամ:  

Նախորդ հոդվածը‘Ուելս — Մակեդոնիա հանդիպումը կսպասարկեն Հայ մրցավարները’
Հաջորդ հոդվածը‘Հարություն Խաչատրյանը գլխավորել է 360 աստիճան փառատոնի ժյուրին’