‘YouTube-ը ընդգրկվել է Ռուսաստանի արգելված կայքերի ռեեստրում ‘

641

YouTube վիդեոհոսթինգը Ռուսաստանի սպառողական վերահսկողության («Ռոսպետրեբնադզոր») ծառայության որոշմամբ ընդգրկվել է արգելված կայքերի միասնական ռեեստրի մեջ: Կայքը «սեւ ցուցակում» ընդգրկելու որոշման պատճառները դեռեւս հայտնի չեն: Արգելված կայքերի ցանկը ներկայացնող zapret-info.gov.ru-ում YouTube-ը հայտնվել է այսօր, իսկ ռեսուրսի սահմանափակման մասին որոշումն ընդունվել է նոյեմբերի 14-ին:

Համաձայն գործող օրենսդրության, Վերահսկողության ռուսաստանյան հանձնաժողովը YouTube-ում Ռուսաստանի օրենսդրությանը հակասող տեղեկատվության ի հայտ գալու դեպքում ծանուցում է ուղարկում կայքի ադմինիստացիային: Վերջինս պարտավոր է ջնջել տվյալ տեղեկատվությունը, հակառակ դեպքում հանձնաժողովն իրավասու է արգելափակել ողջ կայքը:

Դոմենի՝ ռեեստրում ներգրավվելու մասին որոշումը կարող է դատարանում բողոքարկվել կայքի, հոսթինգի պրովայդերի կամ կապի օպերատորի կողմից՝ որոշման ընդունումից հետո երեք ամսվա ընթացքում:

Նախորդ հոդվածը‘Պեպե. Շատերին թվում է, թե մարդ եմ սպանել, երբ խախտում եմ կատարում’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել Կալիֆորնիայի խորհրդարանում ‘