ԱԱ-2022. Դանիայի հավաքականի կազմը

325

Ֆուտբոլի Դանիայի հավաքականը հրապարակել է կազմը, որը կմասնակցի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությունում։ Հայտացուցակում պետք է լինի առավելագույնը 26 խաղացող։ Առայժմ հայտնի է 21-ը։

Դարպասապահներ․ Կասպեր Շմեյխել («Նիցա»), Օլիվեր Կրիստենսեն («Հերտա»)։

Պաշտպաններ․ Սիմոն Կյաեր («Միլան»), Յոակիմ Անդերսեն  («Քրիսթալ Փելաս»), Յոակիմ Մեհլե («Ատալանտա»), Անդրեաս Կրիստենսեն («Բարսելոնա»), Ռասմուս Կրիստենսեն («Լիդս»), Իենս Լարսեն («Տրաբզոնսպոր»), Վիկտոր Նելսոն («Գալաթասարայ»), Դանիել Վաս («Բրոնդբյու)։

Կիսապաշտպաններ․ Թոմաս Դիլեյնի («Սեւիլիա»), Մատիաս Իենսեն («Բրենթֆորդ»), Կրիստիան Էրիկսեն («Մանչեսթեր Յունայթեդ»), Պիեր-Էմիլ Հոյբերգ («Տոտենհեմ»)։

Հարձակվողներ․ Անդրեաս Սկով Օլսեն («Բրյուգե»), Իեսպեր Լինդստրյոմ («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»), Անդրեաս Կորնելիուս («Կոպենհագեն»), Մարտին Բրեյթուեյթ («Էսպանյոլ»), Կասպեր Դոլբերգ («Սեւիլիա»), Միկել Դամսգոր («Բրենթֆորդ»), Յոնաս Վինդ («Վոլֆսբուրգ»)։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Դանիայի հավաքականի մրցակիցները կլինեն Թունիսի, Ֆրանսիայի եւ Ավստրալիայի հավաքականները։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը
Հաջորդ հոդվածըԹրամփը հանդես կգա «կարևոր հայտարարությամբ»