Թրամփը հանդես կգա «կարևոր հայտարարությամբ»

271

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է նոյեմբերի 15-ին  իր Մար-ա-Լագո (Ֆլորիդա նահանգ) նստավայրում հանդես գալ «կարևոր հայտարարությամբ»։

Այդ մասին նա հայտնել է ՝ երկուշաբթի օրը Օհայո նահանգում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս։

Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները նոյեմբերի 8-ին, որոնց արդյունքում Հանրապետական կուսակցությունը կարող է մեծամասնություն ստանալ Կոնգրեսի երկու պալատներում, ըստ Թրամփի՝ կարող են «փրկարար միջոց դառնալ երկրի համար»։

«Նոյեմբերի 15-ին ես շատ կարևոր հայտարարություն եմ անելու Մար-ա-Լագոյում»,- նշել է ԱՄՆ 45-րդ նախագահը։

Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը, հղում անելով աղբյուրներին՝ հաղորդել էր, որ Թրամփը Օհայոյի հանրահավաքում կարող է հայտարարել 2024 թ․ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։ Սակայն Թրամփն իր ելույթում նշել է, որ չէր ցանկանա ուշադրւթյունը շեղել միջանկյալ ընտրություններից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Դանիայի հավաքականի կազմը
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Արգենտինայի հավաքականի ընդլայնված կազմը