‘Ադրբեջանի եվրոպական շարժման պատվիրակությունը կժամանի Երևան’

1015

Ադրբեջանի եվրոպական շարժման ղեկավար Ռամին Գաջիլին և կառույցի խաղաղարար  նախաձեռնությունների գծով փորձագետ Գամիդա Գիասբեյլին հոկտեմբերի 19-20-ին կայցելեն Երևան: Ինչպես հաղորդում է «Թուրանը», ադրբեջանական պատվիրակության ուղևորությունը կկայանա «Քաղաքացիական նախաձեռնությունների դերի բարձրացումը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում» նախագծի շրջանակում: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի եվրոպական շարժման և մի շարք այլ կառույցների ներկայացուցիչների հետ: Միջոցառումներին կմասնակցեն Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտգոն և շարժման քաղաքական կոմիտեի ներկայացուցիչ տիկին Քերոլ Վեավերը: Այցի շրջանակում Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցեն Եվրամիության կազմակերպած խորհրդաժողովին` Հայաստանի ԱԺ պատգամավորների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետ միասին:

Նախորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցիները «ջարդել» են ՀՀԿ-ի կայքը’