‘Ադրբեջանում կալանավորվել են Հայաստանի և Իրանի օգտին «աշխատող» հերթական «լրտեսներ»’

884

Ադրբեջանի հատուկ ծառայությունները «բացահայտել» և կալանավորել են Հայաստանի և Իրանի հատուկ ծառայությունների համար աշխատող հերթական «լրտեսներին», հաղորդում է «Թրենդը»:

Կալանավորվածներն Ադրբեջանի քաղաքացիներ են: 2013 թվականի արդյունքների վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարան ներկայացված կառավարության հաշվետվությունում, մասնավորապես, նշվում է, որ նախորդ տարի անցկացված հակահաբեկչական և հակահետախուզական միջոցառումների արդյունքում քրեական պատասխանատվության են ենթրակվել Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք օտար պետությանը տեղեկատվություն են տրամադրել երկրում առկա հասարակաքաղաքական իրավիճակի, նավթային ռազմավարության, տարածաշրջանում առկա գործընթացների, երկրի ղեկավարության և պետական պաշտոնյաների վերաբերյալ: Քրեական պատասխանատվության է ենթարկվել նաև Ադրբեջանի մի քաղաքացի, որը հանցավոր կապեր է հաստատել Ռուսաստանում ապրող, հայկական ծագումով անձանց հետ: Նա վերջիններիս պատվերով նախապատրաստել և վաճառել է կեղծ փաստաթղթեր:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել դանակով քաղաքացուն երկու անգամ հարվածելու համար’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի կողմից նշանակված ՍԴ անդամը անցնում է թոշակի’