‘ Ազգային ժողովն ընդունեց նվազագույն աշխատավարձը 2500 դրամով ավելացնելու նախագիծը’

908

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, 65 կողմ, 7 դեմ, 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 2500 դրամով ավելացնելու նախագիծը:
Նախքան քվերակությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց խմբակցության տեսակետը՝ նվազագույն աշխատավարձը 2500 դրամով ավելացնելն անվանելով ծաղր և կոչ անելով դեմ քվեարկել նման նախաձեռնությանը:

Վերջինս հիշեցրեց, որ Հրանտ Բագրատյանը խմբակցության կողմից ներկայացրել էր մի նախագիծ, որով տնտեսական հիմնավորումներ էին տրվում նվազագույն աշխատավարձը մինչև 72500 դրամ բարձրացնելուն, սակայն այդ նախագիծը մերժվեց:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ խմբակցությունը նույնպես դեմ է քվեարկելու այդ նախագծին՝ դեմ չլինելով աշխատավարձի բարձրացմանն ընդանրապես, այլ նման չափով բարձրացնելուն:
Նույն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը 2500 դրամով բարձրացումը անվանեց ողորմություն և իր հավանությունը հայտնեց ՀԱԿ խմբակցության այն նախագծին, որով նախատեսվում էր նվազագույն աշխատավարձը դարձնել 72500 դրամ:

Նախորդ հոդվածը‘«Բորուսիան» կրկնեց «Բարսելոնայի» արդյունքը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահն ընդունել է շվեյցարացի պատգամավորներին ու գործարարներին ‘