‘Ազգային պատկերասրահում բացվել է Մկրտիչ Սեդրակյանի ցուցահանդեսը (լուսանկարներ)’

927

Հայաստանի Ազգային Պատկերասրահում բացվել է ժողովրդական նկարիչ Մկրտիչ Սեդրակյանի (1922-2009) անհատական ցուցահանդեսը, որը նվիրված է վաստակաշատ արվեստագետի-մանկավարժի ծննդյան 90-ամյակին: Այս մասին iLur.am-ին տեղեկացնում են Ազգային պատկերասրահից:

Ցուցահանդեսը կազմված է բացառապես դիմանկարի ժանրի աշխատանքներից: Մեկտեղված են Ազգային պատկերասրահին, ընտանիքին և մասնավոր անձանց սեփականություն հանդիսացող գործերը, որոնց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ:

 

Նախորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. Իմ ներկայիս թիմն ավելի ուժեղ է, քան 14 տարի առաջ’
Հաջորդ հոդվածը‘Պետրոս Գեւորգյան. փաստաթղթերում ստորագրությունս կեղծված է’