‘«Ազդակ». Հալեպի Ազգային վարժարանները վերաբացվել են ‘

1281

Լիբանանահայ «Ազդակ» պարբերականը տեղեկացնում է, որ երկու օր առաջ վերաբացվել են Հալեպի Ազգային վարժարանները եւ վերսկվել է դասաւանդությունը` Սիրիայում առկա պայմաններին հարմարեցված գրաֆիկով: Այդ մասին «Ազդակին» հայտնել է Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը:

«Անվտանգության նկատառումներով բոլոր վարժարանները` չորս նախակրթարան եւ Ազգային Քարեն Եփփե ճեմարանը, ժամերի հատուկ հարմարեցումով համախմբվել են մեկ կառույցի մէջ», — ընդգծել է Ժիրայր Ռեյիսյանը` ավելցանելով, որ բացի Հալեպից, Սիրիայի մյուս քաղաքների Ազգային վարժարանները ավելի վաղ էին սկսել իրենց աշխատանքները:

Ռեյիսյանն ասել է նաեւ, որ Հալեպում անվանգության վիճակը փոփոխություն չի կրել՝ քաղաքը հանդարտ է, չնայած որ հաճախակիորեն ռմբահարման կամ կրակոցի ձայներ են լսվում:

 

Նախորդ հոդվածը‘Գյումրեցի ազատամարտիկ. «Հիասթափվելը քաղաքական կատեգորիա չէ՛» ‘
Հաջորդ հոդվածը‘Ինչպես են կանադացի հոկեյիստները արտասանում Ուֆա քաղաքի անունը. Տեսանյութ’