‘ԱԻՆ. Ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն գոյություն չունի’

1194

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 6-ի տեղական ժամանակով ժամը 11.13 րոպեին տեղի ունեցած մագնիտուդը հավասար 3-ի (բալը` էպիկենտրոնում 4) և հաջորդ օրը ժամը 3 անց 34 րոպեին մագնիտուդը 4.3 (բալը` 5) երկրաշարժերը, որոնք զգացվել են բնակչության կողմից, մասնավորապես Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, խուճապ են առաջացրել բնակչության շրջանում: Ոչ մի պաշտոնական հաղորդագրություն ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» կողմից սպասվելիք երկրաշարժի մասին չի եղել:

Ըստ գործող կարգի` մասնագետները ցանկացած երկրաֆիզիկական և այլ դաշտերի անոմալ փոփոխությունների դեպքում և զգացվող սեյսմիկ իրադարձությունից հետո մանրամասն վերլուծում են ստեղծված իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տարածում պաշտոնական հաղորդագրություն, մասնավորապես՝ զանգվածային լրատվամիջոցներով: Առ այս պահը վտանգի մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի եղել, և մասնագետները գտնում են, որ ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն և բնակչությանը անհանգստանալու առիթ չկա: Սպիտակի 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո անցել է 25տարուց ավելի, սակայն սեյսմաբանները գտնում են, որ դեռևս այս երկրաշարժի օջախում ակտիվությունը չի մարել, և այսպիսի թույլ երկրաշարժերի տեղի ունենալը բնորոշ է հետերկրաշարժյան գործընթացներին, այսինքն` հետցնցումները շարունակվում են և դեռևս շարունակվելու են:

Նշվում է, որ ուժեղ երկարաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ, ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ»-ի դիտարկումների ցանցի տվյալներով՝ չկան, ուստի և անհանգստանալու կամ խուճապի կարիք չկա: Պետք է հետևել միայն ՀՀ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին և չհավատալ մարդկանց շրջանում տարածված սեյսմիկ վտանգի մասին լուրերին:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հանրապետականների ճահճում գաղջահոտն ուժգնանում է ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ինքնաբերաբար կվերածի այն ԱՊՀ-2-ի. Վերլուծաբան’