‘ Ալեքս Ֆերգյուսոնը շարունակում է մտածել իր նախկին ակումբի մասին’

1095

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը շարունակում է մտածել իր նախկին ակումբի մասին:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, շոտլանդացի մասնագետը «կարմիր սատանաներ»-ի սկաուտական խմբին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել «Ասթոն Վիլա»-ի կիսապաշտպան Ջոն Մաքգինին:

Ֆերգյուսոնի հայրենակիցը հանդիսացող 24-ամյա ֆուտբոլիստը անգլիական ակումբ է տեղափոխվել 1 տարի առաջ, սակայն հասցրել է դառնալ թիմի առանցքային ֆուտբոլիստտներից մեկը:

ՄաքԳինը, ընդհանուր առմամբ, Չեմպիոնշիպի 40 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 10 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հավելենք, որ 77-ամյա նախկին մարզիչը մանկունյանցիների ղեկը լքել է 6 տարի առաջ:

Նախորդ հոդվածը‘«Չելսի»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը որոշում են կայացրել հրաժեշտ տալ 2 կիսապաշտպանի’
Հաջորդ հոդվածը‘Գրիզմանը համեմատել է Սիմեոնեին ու Վալվերդեին’