‘Ալմաթիյում ոստիկանությունը ձերբակալել է մոտ 30 ցուցարարների’

947

Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում ոստիկանությունը բերման է ենթարկելտարադրամի արժեզրկման կապակցությամբ իրենց դժգոհությունը հայտնող ցուցարարներին:

Իրավապահ մարմինների կողմից ձերբակալված անձանց ընհանուր թիվը կազմում է մոտ 30 մարդ: Այս մասին իր Թվիթերյան էջում գրում է լրագրող Դինա Բայդիլդաեւան ՝ նշելով, որ ոստիկանությունը հիմնականում ձերբակալել է բողոքի ակցիայի ամենաակտիվ մասնակիցներին: 

Միջոցառմանը ընդհանուր առմամբ մասնակցում էր մոտ 100 մարդ: Հանրահավաքը սկիզբ է առել Հանրապետական պալատի շենքի դիմաց. ակտիվիստները փորձել են ներս մտնել՝ ներթափանցելով մետաղյա ցանկապատների միջով, մինչդեռ ոստիկանությանը հաջողվել է կանխել գործողությունները: Այնուհետեւ ակցիայի մասնակիցների քանակը կտրուկ ավելացել է եւ նրանք շարժվել են դեպի կառավարության շենք՝ վանկարկելով «Առա՛ջ, Ղաղախստան»: Փոխանցում է  Lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը’19-ամյա ամերիկուհին՝ 22 մարդու սպանության հեղինակ ‘
Հաջորդ հոդվածը‘Գիտնականները վերականգնել են Ռենուարի նկարի կարմիր գույնը’