‘Ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (Ֆոտոշարք)’

810

Մի շարք քաղաքացիներ քիչ առաջ Ազատության հրապարակում իրականացրին ակցիա՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, Վոլոդյա Ավետիսյանի եւ նոյեմբերի 5-ին ձերբակալված մյուս քաղբանտարկյալների:

Հիշեցնենք, որ  Շանթ Հարությունյանը կալանավորվել է նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթի» ժամանակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը): Իսկ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Հ.Զաքարյանից 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար: Նշենք նաեւ, որ  նրա նկատմամբ իշխանությունները սկսեցին խոշոր չափով պետական միջոցների յուրացման մեղադրանքի տեսքով հետապնդումներն այն բանից հետո, երբ Ավետիսյանը մի խումբ ազատամարտկկների հետ միասին բարձրաձայնեց ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին:

Նախորդ հոդվածը‘Նախարար. Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները պարտադիր կանդրադառնան Հայաստանի տնտեսության վրա’
Հաջորդ հոդվածը‘Ռուս փորձագետ. Ուկրաինայում Արևմուտքը փորձում է պատժել Ռուսաստանին ‘