‘Ամանորյա կոկորդիլոսը` ֆրանսիական մամուլի ուշադրության կենտրոնում’

1438

Հայկական սուպերմարկետների խոշոր ցանցերից մեկի նախաամանորյան առաջարկը`ապխտած կոկորդիլոսը,  ֆրանսիական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել:

«Le Monde» խմբի մեջ մտնող «Courrier International»-ը մի ամբողջ հոդված է նվիրել այդ տարօրինակ դելիկատեսին`«Ապխտած կոկորդիլոս իսկական ամանորյա սեղանի համար»: (Du crocodile fume pour un nouvel an digne de ce nom): Անդրադարձ է կատարվել ինչպես ապխտած կոկորդիլոսի գնին (380 հազար դրամ կամ շուրջ 730 եվրո, այնպես էլ Հայաստանում միջին աշխատավարձին (ամսական 300 եվրո):

«Courrier International»-ի ֆեյսբուքյան էջում տեղ գտած հոդվածը ևս մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում: Վերջիններիս զվարճացրել է այն, որ մարդն ու կոկորդիլոսը փոխվել են տեղերով (Կեցցե՛ք: Ինչո՞ւ են միշտ կոկորդիլոսներն ուտում մարդկանց, այլ ոչ թե հակառակը): 

Նախորդ հոդվածը‘ Չժան Իմոուին տուգանել են բազմազավակության համար’
Հաջորդ հոդվածը‘«Ալլահն ինձ նրա համար չի ստեղծել, որ մահապարտ դառնամ»’