‘Ամենագարշահոտ ծաղիկը տեսնել ցանկացողները հերթի են կանգնել Բրյուսելում ‘

844

Զբոսաշրջիկները հերթ են կանգնել մինչեւ ուշ երեկո ցուցադրության համար բաց մնացած՝ Բելգիայի ազգային բուսաբանական այգու մոտ, որպեսզի օգտվեն հազվադեպ հնարավորությունից եւ տեսնեն աշխարհի ամենամեծ եւ ամենագարշահոտ ծաղիկներից մեկը:

Titan Arum-ը, որի հայրենիքը Սումատրա կղզին է, ծաղկում է մի քանի տարին մեկ անգամ, մի քանի օրով: Բրյուսելյան ծաղիկը իր տեսակի համար ռեկորդ է սահմանել՝ ջերմոցում ծաղկելով երեք անգամ 2008-ից ի վեր:

Այս 2,5 մետր բարձրությամբ բույսը հայտնի է նաեւ «մեռյալ ծաղիկ» անունով: Ծաղիկն այս անունը ստացել է փտած մսի ուժեղ հոտի շնորհիվ, որը նա արձակում է միջատներ գրավելու համար:

Նախորդ հոդվածը‘ՌԴ Պետդուման կարող է քննարկել Ցեղասպանության ժխտման անթույլատրելիության հարցը’
Հաջորդ հոդվածը‘Գորիկին զամեն չունե՞ք. Մամուլ’