‘Ամեն օր՝ անձնական «ԱԺ»-ից իսկական ԱԺ. Մամուլ’

872

Հովիկ Աբիահամյանն էլ չի գնում Մխչյան: «Հրապարակը» գրում է, որ Նոր տարուց առաջ նա տեղափոխվել է Հաղթանակի զբոսայգուն կից իր շքեղ առանձնատունը, որը կառուցված է Ազգային ժողովի շենքի «դիզայնով», և որի վարդակները ոսկյա են: Ամանորի ուղերձը հայ ժողովրդին Հովիկ Աբբահամյանը հղել է ոչ թե իսկական Աժ-ից, այլ հենց այս «շտաբ-կվարտիրայից»:

Ամեն առավոտ Մոնումենտից իջնող ուղին այլևս կենդանանում է նրան ուղեկցող ավտոմեքենաների շչակների ձայնից, որոնք Հովիկ Աբբահամյանին «մի Աժ-ից» տեղափոխում են մյուս Աժ: Հնարավոր է, որ զանազանության համար նա նաև ուզում է մի շրջան էլ անձնական «Աժ-ից» կառավարության շենք գնալ:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը սադրանք է իրականացրել Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակը’