‘Ամերիկացի գեներալն իրեն ապուշ է զգացել Ուկրաինայի աշխարհագրության վատ իմացության պատճառով’

1131

Եվրոպայում ամերիկյան ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսին քննադատել են Ուկրաինայի աշխարհագրության վատ իմացության համար: Այս մասին հաղորդում է The Herald-ը:Անցած շաբաթ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ Մարիուպոլը գտնվում է Սեւ, այլ ոչ թե Ազովյան ծովի ափին:

Գեներալի խոսքերով՝ այն բանից հետո, երբ տեղեկությունը հայտնվել էր The Herald թերթում, նա ստիպված էր մի քանի անգամ լսել գործընկերների ծաղրանքները:

«Ես ցնցված էի՝ ինչպես դուք բռնեցիք ինձ աշխարհագրությունը չիմանալու մեջ: Ես ինձ ապուշ եմ զգացել: Դուք հստակ հասկացնել տվեցիք ինձ, որ ես մասնագիտական սխալ եմ թույլ տվել: Դրա համար, նույնիսկ, իմ թիմն էր ծաղրում ինձ  (…): Ես տարեց մարդ եմ, սիրում եմ քարտեզներ եւ մշտապես նայում եմ դրանք, ես գիտեի, որ Մարիուպոլը գտնվում է Ազովյան ծովում»,- հայտարարել է նա:  

Հոջեսը հավելել է նաեւ, որ այդ օրը նա պարզապես վրիպել է:

Նախորդ հոդվածը‘Քարդաշյանների նախնիների գյուղում առաջարկում են դպրոցն անվանակոչել Քիմի անունով’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայի ԱԳՆ ղեկավարը հարցազրույց է տվել «սմայլերի» օգնությամբ’