‘Ամերիկացի ռեժիսորը հրաժարվել է Հիլարի Քլինթոնի մասին ֆիլմ նկարահանելուց’

774

Ամերիկացի փաստավավերագրող կինոռեժիսոր Չարլզ Ֆերգյուսոնը հրաժարվել է CNN հեռուստատեսության համար ԱՄՆ նախկին պետքարտուղար  և նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնի մասին ֆիլմ նկարահանելուց, որը պետք է էկրան դուրս գար եկող տարի: «Երբ ես մարդկանց դիմեցի՝ հարցազրույց տալու խնդրանքով, ոչ ոք, բառացիորեն՝ ոչ մեկը չցանկացավ օգնել այդ հարցում: Ո՛չ դեմոկրատները, ո՛չ հանապետականները, ո՛չ Քլինթոնների շրջապատից որևէ մեկը»,- համացանցում գրել է Ֆերգյուսոնը: Ռեժիսորի խոսքերով՝ իր դիմած ավելի քան 100 հոգուց տեսախցիկի առջև համաձայնել են խոսել ընդամենը երկու հոգի: «Քաղաքական կուսակցություններից ո՛չ մեկը և ո՛չ էլ մյուսը չեն ցանկանում, որ ստեղծվի այդ ֆիլմը: Ես հասկացա, որ նման պարագաներում չեմ կարող նկարահանել ֆիլմը և որոշեցի դադարեցնել աշխատանքները»,- գրել է Ֆերգյուսոնը, ով ֆինանսական ճգնաժամի վերաբերյալ « Ինսայդերներ» ֆիլմի համար 2010 թ. «Օսկարի» է արժանացել:

Հիլարի Քլինթոնը համարվում է 2016 թ. նախագահական ընտրություններում ամենահավանական թեկնածուն Դեմոկրատական կուսակցությունից, թեպետ ինքն անձամբ դեռ չի հայտարարել իր պլանների մասին, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում մեկնարկեց քվեարկությունը. Կոնգրեսն ու «Ժառանգությունը» դեմ կքվեարկեն Կոստանյանի թեկնածությանը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը կառավարությունը զրկվել է ֆինանսավորումից’