ԱՄՆ դատարանը հեռացել է վճիռ կայացնելու Գիսլեյն Մաքսվելի գործով

404

ԱՄՆ-ում երդվյալ ատենակալների դատարանը շուտով դատավճիռ կարձակի հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆրի Էպշթեյնի ընկերուհու՝ Գիսլեյն Մաքսվելի նկատմամբ, որը մեղադրվում է անչափահաս աղջիկների սեռական շահագործմանը մասնակից լինելու մեջ։

59-ամյա Գիսլեյն Մաքսվելը մեղադրվում է նրանում, որ 1994-ից մինչև 2004 թթ․ անչափահաս աղջիկների է հավաքագրել, որոնց հետ Էպշթեյնը, նրա ընկերները և Մաքսվելն ինքը հետո սեքսով են զբաղվել։ Դատախազի կարծիքով՝ Մաքսվելի ներկայությունը երիտասարդ աղջիկներին թույլ է տվել իրենց ավելի հարմարավետ զգալ Էպշթեյնի շրջապատում։

Եթե մեղադրանքը հաստատվի, Մաքսվելին երկարաժամկետ ազատազրկում է սպասվում։ Նա ինքը չի ընդունում մեղադրանքը, իսկ նրա պաշտպանական կողմը պնդում է, որ Մաքսվելն ընտրվել է որպես թիրախ, քանի որ Էպշթեյնն այլևս ողջ չէ․ Ջեֆրի Էպշթեյնը, ենթադրաբար՝ ինքնասպանություն է գործել նյույորքյան բանտում 2019 թ․, որտեղ նա սպասում էր դատարանի վճռին՝ սեռական բռնության մեղադրանքով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինա․ Նախկին նախագահ Պոռոշենկոն կասկածվում է պետական դավաճանության մեջ
Հաջորդ հոդվածըԴիվանագետ․ Արևմուտքի գործողություններն այլևս անպատիժ չեն մնա