‘ԱՄՆ դեսպան. Յանուկովիչը դադարել է օրինակարգ նախագահ լինել, երբ լքել է Ուկրաինան’

793

ԱՄՆ-ը դադարել է Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի օրինակարգ նախագահը ճանաչել այն պահից, երբ նա լքեց սեփական երկրի տարածքը և իր պաշտոնը: Այդ մասին Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը հայտարարել է «Эхо Москвы»-ին տված հարցազրույցում, փոխանցում է УНН-ն:

«Քաղաքական ճգնաժամի պահին, երբ երկիրը նրան էր հառել հայացքը՝ որպես պարտավորությունների երաշխավորի, նա փախավ: Նա հրաժարվեց իր պաշտոնից, մի կողմ նետեց իր նախագահական պարտականությունները: Եւ ժողովրդավարական կամքը ստանձնեց Ռադան, որը սահմանադրական միջոցներ ձեռք առավ՝ ըստ կանոնների, և Յանուկովիչին հայտարարեց անգործունյա նախագահ»,- նշել է դեսպանը: Նա նաև հավելել է, թե իր այս մեկնաբանությունն արտահայտում է ուկրաինացի ժողովրդի կամքը. չէ՞ որ  համապատասխան որոշումների օգտին խորհրդարանում քվեարկել են ոչ միայն այն ժամանակվա ընդդիմադիր ուժերը, այլև «ռեգիոնալների» մի մասը: «Ռեգիոնների կուսակցությունը հրաժարվեց Յանուկովիչից: Կուսակցությունը հարապարակային հայտարարություն արեց փետրվարի 23-ին՝ Յանուկովիչին դավաճան հայտարարելով»,- նշել է Փայեթը: Փոխանցում է podrobnosti.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Լիտվացի դիվանագետ. «Արևելյան գործընկերությունը» ոչ մի կերպ չի սպառնում Ռուսաստանի շահերին’
Հաջորդ հոդվածը‘Տուրչինով. Ուկրաինան և Եվրոպան Ռուսաստանի ագրեսիան կասեցնելու համատեղ պլան են մշակել’