‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 413.75 դրամ/դոլար’

696

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 95 լոտ խմբաքանակով վաճառվել է 15.700 մլն դոլար (6.496 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 413.75 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.06 կետով բարձր է նախորդ` փետրվարի 28-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 413.53 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 413.75: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 413.75  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 413.75 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 413.75  դրամ/դոլար, առավելագույն գինը` 413.76 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 3-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 163.11 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 413.75 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Ավետ Պողոսյան. Անարյուն հեղափոխության սցենարը’
Հաջորդ հոդվածը‘«Որոտանի» կապիտալը մոտ 90 մլն դոլարով ավելի շատ է, քան գինը, որով այն վաճառվեց. Yerkir ‘