‘ԱՄՆ կոնգրեսի սղագրուհուն դուրս են տարել նիստերի դահլիճից’

961

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում բյուջեի նախագծի քվեարկության ժամանակ պալատի սղագրուհի Դայան Ռեյդին հանկարծ բարձրացել է ամբիոն և սկսել խոսել Աստծո ու մասոնների մասին: Այդ մասին այսօր հաղորդել է Fox News-ը: Իր կցկտուր ճառում Ռեյդին հայտարարել է, որ ամերիկացիները երբեք էլ «միասնական ազգ չեն եղել Աստծո առաջ», ինչպես ասվում է ԱՄՆ դրոշին հավատարմության երդման տեքստում: Ըստ Ռեյդիի՝ երկրի սահմանադրությունն իրականում մասոններն են գրել: Նա չի հասցրել պարզաբանել, թե ինչ կապ կա այս երկու պնդումների միջև: Չնայած բարձրախոսից հեռանալու համառ խնդրանքներին՝ Դայան Ռեյդին շարունակել է խոսել, և արդյունքում ստիպված են եղել նրան դուրս տանել նիստերի դահլիճից: Այդ ընթացքում նա հասցրել է երկու անգամ գոչել Մատթեոսի Ավետարանի արտահայտությունը՝ «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել»: Միջադեպի դրդապատճառները դեռևս պարզ չեն: Դայան Ռեյդին Ներկայացուցիչների պալատում իր աշխատանքի ընթացքում  իրեն շատ լավ է դրսևորել և վայելել է բոլորի հարգանքը, այնպես որ՝ այստեղ բոլորն ապշած են նրա ելույթից, փոխանցում է lenta.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Խորհրդարանի որոշումից հետո Յանուկովիչը թույլ կտա Տիմոշենկոյին մեկնել արտասահման բուժվելու’
Հաջորդ հոդվածը’92-ամյա կոմունիստը պատասխան կտա 1956 թ. բռնությունների համար’