ԱՄՆ նախկին հետախույզ․ Վաշինգտոնն ուզում է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Վրաստանում

306

ԱՄՆ վարչակազմն ուզում է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատը բացել Վրաստանում։

Նման կարծիք է երկուշաբթի օրը հայտնել ամերիկյան հետախուզության պաշտոնաթող գեներալ և Իրաքի զանգվածային ոչնչացման զենքի լիկվիդացման ուղղությամբ ՄԱԿ-ի նախկին տեսուչ Սքոթ Ռիթերը U.S. Tour of Duty յություբյան ալիքին տված հարցազրույցում։

«Այն ամենը, ինչ ցանկանում է ԱՄՆ-ը, Ռուսաստանի շուրջ «անկայունության գոտի» ստեղծելն է։ ․․․Մենք (ԱՄՆ-ը) ձեզ (Վրաստանին) դիտարկում ենք ճգնաժամ ստեղծելու համար, որպեսզի ապակայունացնենք Ռուսաստանը, երկրորդ ճակատ ստեղծենք ընդդեմ Ռուսաստանի և նրա ուժերի ուշադրությունը շեղենք Ուկրաինայից»,- ասել է Ռիթերը՝ նշելով, որ երկրորդ ճակատի բացումը հավասարազոր կլինի «Վրաստանի ինքնասպանության»։

Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանություններն ամեն տարի «մոտավորապես 40 մլն դոլար են ուղարկում Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալության միջոցով»՝ « փափուկ ուժերը առաջ մղելու, գունավոր հեղափոխություններ կազմակերպելու համար»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄիակ պետական այրը, որ խորապես գիտակցել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հրատապ անհրաժեշտությունը
Հաջորդ հոդվածըԽաղաղապահներ, որոնց չհրավիրեցին․ Մաս 1