‘ԱՄՆ ներկայացուցիչների պալատը քվեարկել է հօգուտ Իրանի դեմ նոր պատժամիջոցների’

957

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հուլիսի 31-ին հավանություն է տվել  Իրանի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելուն, հաղորդում է Reuters-ը: Պատժամիջոցները խստացնելուն կողմ են քվեարկել ամերիկյան խորհրդարանի ստորին պալատի 400 անդամներ, դեմ՝ ընդամենը 20-ը: Իրանի դեմ նոր պատժամիջոցները ներառում են, մասնավորապես, մեկ տարի ժամանակով, օրական մեկ միլիոն բարելով կրճատել իրանական նավթի արտահանումը: Նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն Սենատի հավանությանն արժանանալուց և նախագահի կողմից վավերացվելուց հետո: Պատժամիջոցները կիրառվում են Իրանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար և ստիպելու, որպեսզի Իրանը հրաժարվի ատոմային ծրագրից , փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ջոն Քերին այցելել է Պակիստան’
Հաջորդ հոդվածը‘Սնոուդենը ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում’