‘ԱՄՆ-ն լրտեսել է առնվազն 38 երկրների դեսպանատներ’

921

Նյու Յորքում և Վաշինգտոնում ամերիկյան հատուկ ծառայությունների թիրախ են դարձել առնվազն  38 երկրների դեսպանատներ, երեկ գրել է բրիտանական The Guardian-ը՝ վկայակոչելով ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը: 2010 թ. սեպտեմբերով թվագրված փաստաթղթում խոսքը վերաբերում է, մասնավորապես, Եվրամիության առաքելություններում, Ֆրանսիայի, Իտալիայի և Հունաստանի (արևմտաեվրոպական այլ երկրներ չեն նշվում), ինչպես նաև՝ Թուրքիայի, Մեքսիկայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի դեսպանատներում գաղտնալսումներ կազմակերպելուն: Սնոուդենի տրամադրած նյութերում նաև տեղեկություններ կան գաղտնաբառերի մասին, որոնցով ամերիկյան գաղտնի ծառայություններն անվանել են լրտեսման գործողությունները: Հատուկ ծառայություններն օգտագործել են էլեկտրոնային գաղտնալսող սարքավորումներ, որոնք տեղադրվել են դիվանագիտական կառույցների հաղորդակցության մալուխների վրա, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Դատախազությունը Վերահսկիչ պալատից լրացուցիչ նյութեր է պահանջել’
Հաջորդ հոդվածը‘Այսօրվանից Սեւան կարելի է մեկնել էլեկտրագնացքով’