‘ԱՄՆ-ում «պոռնովրիժառու» կայքի սեփականատերը դատապարտվել է 18տարվա ազատազրկման’

994

Պոռնոկայքի սեփականատեր Քևին Բոլերթը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման ՝ անհատական տվյալները գողանալու և շորթման համար: Սան-Դիեգոյի դատախազների խոսքերով՝ նրան են պատկանել UGotPosted.com  և changemyreputation.com. կայքերը: Կանանց ինտիմ լուսանկարները Բոլերթին ուղարկել են տղամարդիկ, ովքեր այդ կերպ ուզեցել են վրեժ լուծել իրենց նակին սիրեցյալներից: Հենց նրանք էլ պոռնոկայքի սեփականատիրոջը հայտնել են կանանց անունները, տան ու սոցցանցերի հասցեները: Այդ տվյալները դրվել են առաջին կայքում, իսկ երկրորդում առաջարկվել է 300 դոլարով հեռացնել դրանք կայքից:

Մեղադրական կողմի կարծիքով՝ վարկաբեկող լուսանկարների պատճառով զոհերից շատերը կորցրել են աշխատանքը և փչացրել անձնական հարաբերությունները: Մի դեպքում Բոլերթի գործունեությունը հասցրել է ինքնասպանության փորձի, հաղորդել է Associated Press-ը:

28-ամյա «պոռնովրիժառուն» իրեն մեղավոր չի ճանաչել, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ. Մահվան դատապարտվածն ազատ է արձակվել 30 տարի անց’
Հաջորդ հոդվածը‘Վազգեն Մանուկյանը` երդվյալ հայդատական և պահանջատեր’