‘ԱՄՆ քաղաքացիները չեն քվեարկում դեսպանատներում ‘

933

Արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիները չեն քվեարկում դեսպանատներում, այլ նախապես ստանալով քաղաքացիների բացակայության թերթիկներ այն հասցեով, որտեղ գտնվում են՝ քվեարկում  ու  հյուպատոսական ծառայության միջոցով այդ թերթիկները ետ են ուղարկում Միացյալ Նախանգներ: Այդ մասին, ի պատասխան  iLur.am-ի թղթակցի այն հարցին, թե Հայաստանում գտնվող քանի՞ ԱՄՆ քաղաքացի է մասնակցել նախագահի ընտրություններին, հայտնեց  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մամլո խոսնակ Թագուհի Ջահուկյանը:

Ըստ խոսնակի՝ ամերիկացիները քաղաքացիների բացակայության թերթիկներն ստանում են նախօրոք, սակայն ֆիքսված չէ այն ստանալու  հստակ ժամանակամիջոցը:

Նշենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները կայանում են այսօր՝ նոյեմբերի 6-ին: 

Նախորդ հոդվածը‘Հրապարակվել է Հայաստանի 3-րդ եռամսյակի խոշորագույն 1000 հարկատուների ցանկը’
Հաջորդ հոդվածը‘Էսիե՞ն, թե՞ Մոդրիչ. արդյո՞ք Մոուրինյոն կանցնի երկու կառուցողով խաղի’