‘ԱՄՆ և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել’

821

Բարաք Օբաման և Հասան Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը: Սրանք առաջին բանակցություններն են ԱՄՆ-ի և Իրանի առաջնորդների միջև՝ 1979 թվականից ի վեր:

ԱՄՆ նախագահը  իրանցի գործընկերոջը հայտնել է, թե համաձայանգիր կնքելու գործընթացի ժամանակ կարող են լուրջ խոչընդոտներ ծագել, և բանակցությունների հաջողությունը երաշխավորված չէ: Սակայն նաև հավելել է, թե հուսով է, որ երկրների ղեկավարները կարող են գտնել խնդրի համալիր լուծումը:  Իր հերթին՝ Ռոհանին նույնպես հույս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կկնքվի առաջիկա երեքից վեց ամիսների ընթացքում:

Նախագահների հեռախոսազրույցը տևել է տասնհինգ րոպե և անցել է բարեկամական մթնոլորտում:

Իրանի և ԱՄՆ-ի միջև պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 34 տարի առաջ՝ 1979 թ. նոյեմբերի 4-ին Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը գրավելուց հետո, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դատարանը կքննի Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) հայցը’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ ինն ամսվա ընթացքում վերջնական համաձայնություն կարող է ձեռք բերվել’