Ամստերդամում հայտնի լրագրող է ծանր վիրավորվել

666

Հանցավոր աշխարհի մասին իր հրապարակումներով հայտնի նիդեռլանդցի լրագրող Պիտեր Ռ․դե Վրիսը հրազենային ծանր վերքեր է ստացել Ամստերդամում, և այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

64-ամյա դե Վրիսի վրա կրակել են քաղաքի կենտրոնում։ Մահափորձը տեղի է ունեցել հեռուստահաղորդմանը լրագրողի մասնակցությունից քիչ անց, հաղորդել է տեղական NOS հեռուստաալիքը։ Լրատվամիջոցը հաղորդել է, որ ականատեսները հինգ կրակոց են լսել, լրագրողը վիրավորվել է գլխի շրջանում։

Նիդեռլանդների ոստիկանությունը հաղորդել է, որ մահափորձի հետ կապված ձերբակալվել է երեք հոգի, այդ թվում՝ ենթադրյալ հրաձիգը։

«Ազատ լրագրությունը չափազանց կարևոր է հասարակության համար։ Մենք վշտակցում են Պիտեր Ռ․դե Բրիսի հարազատներին և աղոթում, որ նա ողջ մնա»,- հատուկ այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտտեն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱյսօր ծնվել է Սեւակ Արամազդը
Հաջորդ հոդվածըԱնհայտ անձը պատանդներ է վերցրել Տյումենում