‘Այգեպարում ադրբեջանական կողմի գնդակից 16-ամյա աղջիկ է վիրավորվել’

928

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Մովսես գյուղերի վրա ադրբեջանական սահմանագծից կրակոցներն այս պահին դադարել են: Այս մասին տեղեկացնում է մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ֆեյսբուքյան էջը:

 «Անսանձ թշնամին այսօր երկար ժամանակ կրկին կրակահերթի տակ է պահել գյուղը…մոտակա գյուղում՝ Այգեպարում թշնամու գնդակից վիրավորվել է 16-ամյա աղջնակ…առողջություն ենք մաղթում Լիանային…

Այս պահին կրակոցները դադարել են…

Ուժ ու համբերություն մեր սահմանապահներին…

Լիսերը ընդհանուր հնգցրել չեն, ուղղակի ապահովությունից ելնելով` մենք մեր տան լիսերը հնգցրել ենք, բայց տելեվիզրը միացրած էր, կինո էինք մտիկ անում, լա՜վ էլ կինո էր», — ասում է գյուղաբնակ Լորիս Չոբանյանն, ով իր չորս հոգանոց ընտանիքի՝ կնոջ, անչափահաս որդու և դստեր հետ միասին ապրում է գյուղի կենտրոնական մասում գտնվող երկհարկանի տան երկրորդ հարկում»,-գրված է գյուղի ֆեյսբուքյան էջում:

Քիչ առաջ էլ ֆեյսբուքյան էջում է հայտնվել հետևյալ գրառումը. « Թշնամին ամբողջ գիշեր` մոտավորապես մինչև առավոտվա ժամը 5-ը կրակահերթի տակ է պահել մեր ամբողջ գյուղը…բարեբախտաբար տուժածներ չունենք, սակայն վնասվել են գյուղի մի շարք տների տանիքները…

Այս պահին գյուղում կյանքը շարունակվում է բնականոն հունով, դպրոցն աշխատում է, երեխաները դասի են…

Խաղաղություն մեր սահմանին…»

Հիշեցնենք նաև, որ Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը իր հերթին ֆեյսբուքում գրել էր.

Հայկական լրատվական դաշտում առկա թերթերի մեծ մասը առանց ինֆորմացիա ճշտելու հղում անելով մեկը մյուսին գրում են, որ սահմանում վիճակը լարված է , որը մեծամասամբ չի համապատասխանում իրականությանը: Ես սահմանին եմ ապրում և սահմանային լարվածություն չեմ տեսնում: Կարծում եմ , որ սրա հետևում կանգնած են մերօրյա իշխանությունները և փորձ է արվում միասնության կոչեր անելով ժողովրդի ուշադրությունը շեղել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ-ի դեմ ցույցերից:

Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ…

Նախորդ հոդվածը‘Ուկրաինա. Առաջիկա օրերը վճռորոշ են լինելու’
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Նիգոյանին սպանող դիպուկահարի գլխի համար՝ 100.000 ԱՄՆ դոլար. Լուսանկար’