‘Այսօր Մեսին կստանա «Ոսկե խաղակոշիկը»’

828

Այսօր Բարսելոնայում կկայանա 2011/12 մրցաշրջանի լավագույն ռմբարկու Լիոնել Մեսիի պարգեւատրման պաշտոնական արարողությունը: Հիշեցնենք, որ Մեսին այդ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում դարձել է 50 գոլի հեղինակ:

«Ոսկե խաղակոշիկը» Մեսիին կհանձնի իսպանացի «Բարսելոնայի» նախկին հայտնի ֆուտբոլիստ, 1960թ. Եվրոպայի լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսը:

Արարողությանը ներկա կլինեն «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը, կատալոնյան ակումբի մի քանի խաղացող, ինչպես նաեւ Մեսիի ազգականներն ու մտերիմները:

Նախորդ հոդվածը‘Դատախազն ու քննիչը հարկ չէին համարել ներկայանալ սփյուռքահայ գործարարի վերաքննիչ բողոքի քննությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Գարեգին Նժդեհի ֆիլմի մասին տեղյակ չէ նույնիսկ իր թոռնուհին ‘