Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները ծնկի կիջնեն Իրանի դեմ խաղից առաջ

283

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները ծնկի կիջնեն Իրանի հավաքականի դեմ ԱԱ-2022-ի մեկնարկային խաղում։ Այս մասին հայտնել է անգլիացիների գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը։

«Մենք քննարկեցինք այս տարբերակը՝ ի նշան խտրականության և ռասիզմի դեմ պայքարի, և կարծում ենք, որ պետք է դա անենք։

Սա այն է, ինչի համար մենք հանդես ենք գալիս որպես թիմ, և մենք դա արել ենք երկար ժամանակ։ Մենք կարծում ենք, որ սա հզոր ուղերձ է, որը կլսվի ամբողջ աշխարհում»,- ասել է Սաութգեյթը։

Նախորդ հոդվածըՀրդեհ Մոսկվայում․ Զոհերի թիվը հասել է յոթի
Հաջորդ հոդվածըԳրոսսի․ Պուտինը հրաշալի գիտի՝ ԶԱԷԿ-ում ինչ է կատարվում