«Անհավանական որոշում»՝ Լիվերպուլը զրկվել է համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակից

528

ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշել է Լիվերպուլը հանել համաշխարհային ժառանգության իր Ցուցակից, քանի որ քաղաքային իշխանությունները ակտիվ շինարարություն են իրականացնում նավահանգստի ու նավանորոգարանների՝ ճարտարապետական համալիրի շրջանում, որը ՄԱԿ-ի գործակալությունը շատ կարևոր հուշարձան է համարում։

Լիվերպուլում այդ որոշումը «անհավանական» են անվանել և հույս են հայտնել, որ այն կվերանայվի։

«Լիվերպուլ՝ ծովագնացների և վաճառականների քաղաք» անունը կրող օբյեկտի կազմի մեջ են մտնում Լիվերպուլի պատմական կենտրոնի և նավանորոգարանների տարածքում գտնվող վեց հատվածներ։ Իր կայքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն տեղեկացնում է, որ դրանք ընդգրկվել են ցուցակում «որպես 18-19-րդ դարերում աշխարհի ամենախոշոր առևտրի կենտրոններից մեկի զարգացման ապացույց»։

Որպես կարգավիճակից զրկելու պատճառ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է «այդ օբյեկտի բացառիկ արժեքը հանդիսացող հատկանիշների անվերադարձ կորուստը»։ Մասնավորապես՝ խոսքը  Լիվերպուլի պատմական Բրեմլի-Մուր նավանորոգարանի կողքին երկու հսկա կառույցների՝ բնակելի և գրասենյակային շենքերի, ինչպես նաև հսկայական մարզադաշտի շինարարությունն է։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՎան Գալը պայմանագիր է համաձայնեցրել Հոլանդիայի հավաքականի հետ
Հաջորդ հոդվածըՀրդեհների պատճառով Կարելիայում և Յակուտիայում արտակարգ դրություն է հայտարարվել