‘ԱնՏԻԿՈմարին՝ նոր դեղ տառաճանաչ մոծակների դեմ. Մամուլ’

1222

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Վաղը կարող է պարզվի, որ որևէ տեղ Տիգրան Սարգսյանի անունով գեյ-ակումբ է բացվել», անդրադառնալով օֆշորային սկանդալին՝ հայտարարել է նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը:

«ՉԻ» — Սա արդեն չեղավ: Գեյ-ակումբները որևէ մեկի անունով չեն լինում: Շատ-շատ՝ դրանք կարող են լինել ինչ-որ մեկի անվան: Կա, չէ՞, օրինակ, Սունդուկյանի անվան թատրոն (որովհետև Սունդուկյանը դրամատուրգ էր), Կոմիտասի անվան կոնսերվատորիա (որովհետև Կոմիտասը կոմպոզիտոր էր) և այլն: Այնպես որ՝ Տիգրան Սարգսյանի անունով գեյ-ակումբ հաստատ չի բացվի: Կովկիթների դպրոց՝ գուցե: Բարձրլեռնային նավահանգիստ՝ հնարավոր է: Կարելի է նույնիսկ մոծակների դեմ դեղ ստեղծել և կոչել Տիգրան Սարգսյանի անունով (ասենք՝ «անՏԻԿՈմարին»): Տառաճանաչ մոծակների դեպքում դեղը նույնիսկ օգտագործելու կարիք չի լինի. անունը կկարդան ու կարտագաղթեն:

Մի խոսքով՝ տարբերակները շատ են: Հուսով ենք՝ Կճոյանի խաչքավորներից մեկնումեկն առաջիկայում կյանքի կկոչի դրանք: Բնականաբար՝ Տիգրան Սարգսյանից թաքուն:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Քայլ՝ տրոյական ձիով. քանի՞ անգամ սայթաքենք նույն տեղում’
Հաջորդ հոդվածը‘Թեքսասում մահապատժի են ենթարկել 500-րդ հանցագործին’