Անտոնի Մարտիալը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Սեւիլիա»

404

Ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց իսպանական «Սեւիլիա»։ 26-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես կգա մինչեւ մրցաշրջանի ավարտը, հաղորդում է «Սեւիլիայի» մամուլի ծառայությունը։

Մարտիալը ֆրանսիական «Լիոնի» ակադեմիայի սան է, 2013թ․ ամռանը 5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Մոնակո», իսկ 2015-ին «Մանչեսթեր Յունայթեդը» նրա տրանսֆերի համար վճարել է 60 միլիոն եվրո։

Transfermarkt-ն այժմ Մարտիալի տրանսֆերը գնահատում է 32 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Մարտիալը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 1 գոլ։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը դեպքերի հետագա զարգացման համար մի քանի ռազմական սցենար ունի
Հաջորդ հոդվածըBloomberg-ն իմացել է ԱՄՆ պատասխանի բովանդակությունը ՌԴ-ի անվտանգության երաշխիքների առաջարկին