Անտոնովը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունները ՌԴ-ում ՈՒԶՈՒ-ի հարձակումների մասին

256

Վաշինգտոնը անտարբերություն է դրսևորում Կիևի հանցագործությունների նկատմամբ՝ նրան նոր 300 մլն դոլար ռազմական օգնություն տրամադրելով։ ԱՄՆ-ի հավաստիացումները, թե ինքն, իբր, չի պաշտպանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները Ռուսաստանում, «գրոշ չարժեն»։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, որի խոսքը մեջբերել է դիվանագիտական ներկայացուցչության Telegram ալիքը։

«Արձանագրում ենք վարչակազմի համառությունը ուկրաինական ճգնաժամի էսկալացիայի հարցում։ Տեղի իշխանությունները հպարտությամբ նշում են իրենց կիևյան խելագար խամաճիկներին հերթական ֆինանսական օգնության և ռազմական նշանակության ապրանքների հերթական խմբաքանակի տրամադրման մասին։  Միաժամանակ իրենց եվրոպական արբանյակներին դրդում են լրացուցիչ առևտրային արգելքներով խոչընդոտել Ռուսաստանի տեխնոլոգիական զարգացումը,- նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով ԱՄՆ իշխանությունների կողմից Ուկրաինային հերթական ռազմական օգնության փաթեթի տրամադրումը։- Եվ դա՝ Մոսկվայում և Մոսկվայի մարզում իրենց դրածոների ահաբեկչական գործողությունների շարանից անմիջապես հետո։ Փոխանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ռեժիմը պատասխանատվության կանչելու՝ Վաշինգտոնը ցուցադրաբար անտարբերություն է դրսևորում բանդերականների հանցագործությունների նկատմամբ։ Սպիտակ տան հրապարակային հայտարարությունները, թե իբր չեն պաշտպանում ՈՒԶՈՒ-ի հարձակումները մեր Հայրենիքի ուղիղ սրտի վրա, քոռ գրոշ չարժեն»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍթոլթենբերգ․ ՆԱՏՕ-ի 700 զինվորներ արդեն մեկնել են Կոսովո
Հաջորդ հոդվածըԶԼՄ-ները տեղեկացրել են ՌԴ-ի հետ բախման դեպքում ՆԱՏՕ-ի գաղտնի ծրագրերի մասին