ԶԼՄ-ները տեղեկացրել են ՌԴ-ի հետ բախման դեպքում ՆԱՏՕ-ի գաղտնի ծրագրերի մասին

266

Վիլնյուսում հունիսի 11-12-ին կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում սառը պատերազմից հետո առաջին անգամ կքննարկվեն պլանները՝ Ռուսաստանի կողմից հարձակման դեպքում, հանրությունը հիմնականում տեղյակ չէ այդ կարևոր փաստաթղթերից։

Նման կարծիք է հայտնել ամերիկյան Responsible Statecraft կայքի մեկնաբան Իեն Դեւիսն իր հեղինակային հոդվածում։

«Վիլնյուսի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի երկրների քաղաքական ղեկավարներին կխնդրեն հաստատել հազարավոր էջանոց գաղտնի ռազմական պլանները, որոնցում սառը պատերազմից հետո առաջին անգամ մանրամասն կնկարագրվի, թե ինչպես է դաշինքը պատասխանելու ռուսաստանյան գրոհին,- ասվում է հոդվածում։- Այդ պլանների մեծ մասը կազմվել է  մշտական ռազմական ներկայացուցիչների և դաշինքի ու ազգային պաշտպանական գերատեսչությունների այլ աշխատակիցների կողմից Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, փակ դռների հետևում, առանց խորհրդարանների կամ անկախ փորձագետների նախնական քննարկման»։

Մեկնաբանի կարծիքով՝ մտավախություն կա, որ «հանրությունը և պատգամավորները ՆԱՏՕ-ի երկրներում անտեղյակ են դաշինքի ամենաքիչ թափանցիկ, բայց չափազանց կարևոր գործընթացներին»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնտոնովը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունները ՌԴ-ում ՈՒԶՈՒ-ի հարձակումների մասին
Հաջորդ հոդվածըԿանադան պատժամիջոցներ կսահմանի ՌԴ օլիգարխների դեմ՝ Մոլդովայի գործերին միջամտելու համար