Անտոնով․ Ղրիմին հարվածը կհամարվի հարձակում

304

Ուկրաինայի զինված ուժերի կողմից արևմտյան սպառազինության միջոցով Ղրիմին հարվածներ հասցնելու՝ Վաշինգտոնի խրախուսումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը շահագրգռված չէ խաղաղության հարցում։

Նման հայտարարությամբ է կիրակի օրը հանդես եկել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

«Վաշինգտոնն Ուկրաինայի հակամարտության հարցում ամբողջությամբ սեփական ուղեգծին է ենթարկել «Յոթնյակի» մասնակիցներին։ Ավելին, կտրուկ խստացրել է մոտեցումները երկու կարևոր հարցերում։ Խոսքը կիևյան ռեժիմին F-16 կործանիչներ փոխանցելու մասին է, ինչպես նաև ամերիկյան և արևմտյան այլ զենքերի օգնությամբ Ղրիմին հարվածներ հասցնելու անվերապահ խրախուսումը։ Նման քայլերը հերթական անգամ բացահայտ ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը երբեք շահագրգռված չի եղել խաղաղության հարցում»,- համոզված է դեսպան Անտոնովը։

Դեսպանը հավելել է, որ Ղրիմի վրա հարձակումը կընկալվի որպես «հարձակում Ռուսաստանի Դաշնության ցանկացած մեկ այլ սուբյեկտի վրա», և Միացյալ Նահանգներին կոչ է արել լրիվ իրեն հաշիվ տալ Ռուսաստանի կողմից պատասխան քայլերի վերաբերյալ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶախարովան Զելենսկուն հիշեցրել է ավերածությունների հարցում ԱՄՆ-ի առնչության մասին
Հաջորդ հոդվածըՃապոնիան բուժման կընդունի ուկրաինացի վիրավոր զինվորներին