Զախարովան Զելենսկուն հիշեցրել է ավերածությունների հարցում ԱՄՆ-ի առնչության մասին

293

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, որում Զելենսկին Հիրոսիմայի ռմբակոծությունը համեմատել է Արտյոմովսկում (ուկրաինական անվանումը՝ Բախմուտ) ռազմական գործողությունների հետ։

Զախարովան նշել է, որ երկու դեպքում էլ այդ ավերածություններին առնչություն ունի Սպիտակ տունը։

«Այ՛ կեցցես, չէ՞ որ թե՛ մեկը, թե՛ մյուսը Սպիտակ տունն է սարքել»,- կիրակի օրը իր telegram ալիքում գրել է Զախարովան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըG7-ի գագաթնաժողովը բարձրացրել է Ճապոնիայի վարչապետի վարկանիշը
Հաջորդ հոդվածըԱնտոնով․ Ղրիմին հարվածը կհամարվի հարձակում