‘Անցած տարվա 10 ամիսների ընթացքում ՔԿՀ-ներում՝ ինքնավնասման 86 դեպք ‘

874

Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման այս վիճակագրությունը մտահոգիչ է: 86 դեպքերից 35-ը տեղի են ունեցել «Հրազդան» ՔԿՀ-ում:

14 նմանատիպ դեպք արձանագրվել է «Վանաձոր» ՔԿՀ-ում, 7 դեպք` «Դատապարտյալների հիվանդանոցում», 5-ական դեպք` «Սեւան» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում: Ընդ որում՝ մի շարք դեպքերում խոսքը կրկնակի ինքնավնասման մասին է: Արդարադատության նախարարություն գրավոր դիմում է ուղարկվել` իրավիճակի համակողմանի հետազոտման համար:

Դեռևս մեծ թիվ են կազմում ՔԿՀ-ներում շրջանառությունն արգելված իրերն ու առարկաները: Ռեժիմային միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են 3759 միավոր կտրող-ծակող գործիք, 2615 բջջային հեռախոս: Ներքին կանոնակարգը խախտելու համար 1139 դատապարտյալների նկատմամբ որպես տույժ է նշանակվել պատժախցում պահվելը:

 

Նախորդ հոդվածը‘Արա Նեդոլյան. Սերժ Սարգսյանն իր կերպարով ներկայացնում է պարոդիկ երևույթ’
Հաջորդ հոդվածը‘Նոր Օռլեանի «Mardi Gras» կառնավալի երեք գույները ‘