‘Իրաք. ԻԼԻՊ-ի առաջխաղացումը դեպի Բաղդադ՝ չի հաջողվում կասեցնել’

1108

Ուրբաթ օրը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների և կառավարական ուժերի միջև մարտերի ընթացքում եղել է 60 զոհ, հաղորդել է France-Presse գործակալությունը:

Իսլամիստներն իրենց վերահսկողության տակ են առել Թալ-Աֆար, Մոսուլ, Թիքրիթ քաղաքները, ինչպես նաև Սալահ- էդ Դին և Քիրքուք նահանգների մի քանի բնակավայրեր: Իսլամիստների հաջորդ նպատակակետը, իրենց հայտարարությունների համաձայն՝ երկրի մայրաքաղաք Բաղդադն է:

Տասնյակ հազարավոր իրաքցիներ փախչում են երկրի հյուսիսային շրջաններից, շատերը հանգրվանել են Քուրդիստանի տարածքում գտնվող փախստականների ճամբարներում: Բաղդադում լարված իրավիճակ է: Դեպի ռազմաճակատի գիծ են շարժվում շիա-կամավորականներին տեղափոխող բեռնատարներ: Մայրաքաղաքի շատ բնակիչներ հույսեր են կապում ԱՄՆ-ի հետ: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Անցյալ շաբաթ Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի բուհերի կողմից ՏՏ-ոլորտի որակյալ մասնագետների առաջարկը չի բավարարոմ շուկայի պահանջարկը’